Սպուտնիկ Լայթ կորոնավիրուսային պատվաստանյութը նախատեսված է 18-ից 60 տարեկան քաղաքացիների պատվաստման համար: Այս մասին խոսել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, որի խոսքերը հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Նոր պատվաստանյութն իրականում Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչն է և միևնույն ժամանակ այդ պատրաստուկի այլընտրանքը: Այն նախատեսված է անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի դեպքում բնակչության իմունիտետի արագ ստեղծման համար:
Բացի դրանից, Սպուտնիկ Լայթը կօգտագործվի պատվաստելու այն մարդկանց, ովքեր արդեն հիվանդացել են COVID-19-ով, բայց չունեն հակամարմիններ կամ դրանք շատ ցածր են:







