Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուսաստանը դատապարտեց Իսրայելի օդային հարվածները Սիրիայի ուղղությամբ

Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի օդային հարվածները Սիրիայի ուղղությամբ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում ավիահարվածները, որոնց թիվն ավելանում է», ասել է նա համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ:

Նեբենզյան ավելացրել է, որ նման գործողությունները «լրջորեն բարդացնում են Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման ջանքերը»։ Նա նշել է, որ ռուսական կողմի կարծիքով, «սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Սիրիայի տարածքում վերջին օդային հարվածը Իսրայելի ռազմաօդային ուժերն իրականացրել են հունիսի սկզբին։ Հարվածների արդյունքում, ըստ Al Hadath հեռուստաալիքի, զոհվել է 10 մարդ: