Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՌԴ-ն ակնկալում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել մայիսյան տոների ընթացքում

ՌԴ առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Ռուսաստանում կգրանցվի մայիսյան տոների ընթացքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ավելի վաղ Մուրաշկոն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի հետազոտության առաջին արդյունքները հուսադրող են:

Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարը չի բացառել, որ այս պատվաստանյութը հետագայում կարող է օգտագործվել վերապատվաստման համար: