Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտին․ Ղրիմի ջրամատակարարման հարցը կլուծվի

Ղրիմում վերացվել են էներգիայի դեֆիցիտի սպառնալիքն ու թերակղզու տրանսպորտային շրջափակումը, իսկ տարածաշրջանի ջրամատակարարման հարցը կլուծվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թերակղզու ջրամատակարարման հարցը առաջնային է և առավել սուր է Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների համար:

«Գիտեք, ես կառավարությանը հանձնարարել եմ պատրաստել և իրականացնել համապարփակ ծրագիր՝ Ղրիմի Հանրապետություն և Սևաստոպոլ քաղաքի հուսալի ջրամատակարարում ապահովելու համար», Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: