Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցով քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը. շաբաթ օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը: Այդ համատեքստում կարևորվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված համաձայնությունների հետևողական իրագործումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։