Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինը և Մակրոնը մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը ԼՂ իրադրության կարգավորման ուղղությամբ

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հինգշաբթի քննարկել են Աֆղանստանի իրադրությունը՝ կարեւորելով հումանիտար խնդիրների լուծումը: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, ՝Ռուսաստանի նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով նաև պատմել է նրան 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անձնական շփումները շարունակելու մասին», – հավելել են Կրեմլում:

Politik.am