ժնևի գագաթաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խնդիրները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Эхо Москвы ռադիոկայանի եթերում:
«Կա որոշակի դինամիկա: Հուսով ենք, որ հնարավոր կլինի իրավիճակը դուրս բերել ներկա վիճակից», ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինվորականների երկխոսությունը Սիրիայի հարցում շատ կարևոր է: Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներն անդրադարձել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին:








