Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պենտագոնը հրաժարվել է երկու ռազմանավ Սև ծով ուղարկելու մտքից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է երկու ռազմանավ չուղարկել Սև ծով, ինչպես նախապես ծրագրված էր, «որպեսզի կանխի տարածաշրջանում լարվածության հետագա սրումը», հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներ:

Ըստ հրատարակության զրուցակցի, «իրավիճակի անհարկի սրացումից խուսափելու համար «որոշվել է ձեռնպահ մնալ ուղարկելուց»: Նշվում է, որ պատճառներից մեկը «կարևոր պահին Մոսկվային սադրել չցանկանալն է»:

ԱՄՆ իշխանությունները ավելի վաղ Թուրքիային ծանուցել էին նավերի ուղարկման «նախնական ծրագրերի» մասին: Հրապարակման համաձայն «Կիևում ոմանք հիասթափված են նրա համար, որ ականակիրներն ի վերջո չուղարկվեցին Սև ծով»: