Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չինաստանում փլուզվել է հյուրանոցի մի մասը

Հյուրանոցի փոքր շենքի մի մասն այսօր ամբողջությամբ փլուզվել է Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փրկարարները հյուրանոցի փլատակներից դուրս են բերել ութ մարդու, նրանցից մեկը մահացել է ստացված վնասվածքներից, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Ներկայումս ևս 10 մարդ անհայտ կորած է համարվում:

Փրկված չորս անձանց վիճակը մտահոգիչ չէ։ Բժիշկները պայքարում են երեքի կյանքի համար: Արտակարգ իրավիճակի պատճառները դեռ հայտնի չեն: Փրկարարական գործողությունը շարունակվում է: