Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չինաստանում երկրաշարժից կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երկու մարդ է զոհվել և ինը մարդ` վիրավորվել ուրբաթ օրը Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունյան նահանգում տեղի ունեցած ցնցումների արդյունքում: Այս մասին հայտնում են շրջանի սեյսմոլոգիական վարչությունից: Ճշգրտվում են տուժածների թվի վերաբերյալ տվյալներ:

Դալի-Բա ինքնավար օկրուգում գտնվող Յանբի-Ի ինքնավար շրջանի տարածքում երեկոյան 5,6-ից 6,4 բալ ուժգնությամբ ցնցումների շարք է գրանցվել, օջախը եղել է մոտ 8 կմ խորության վրա: