Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր կան

Առնվազն երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմյան Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Չինաստանի հարավ-արևմուտքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյցզյան քաղաքային շրջանից 50 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախը 40 կմ խորության վրա էր:

Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետ կապված տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, ավերվել է 35 տուն: