Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեպի Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով. վերլուծություն

16/09/2021
- Վերլուծություն

Հայաստանը՝ արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի և Իրանի տարածքով։  Նոր սերնդի ներկայացուցիչներից քչերն են տեղյակ, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, որոշ ժամանակահատված Իրանը դարձել էր դրսի հետ կապող Հայաստանի միակ ճանապարհը, քանի որ Վրաստանիներքին անկայունությամբ պայմանավորված՝այդ երկրի տարածքով բեռնափոխադրումը և ուղևորահոսքն անվտանգ չէր։ Բացի այդ, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ 90-ականներին վրացական իշխանություններն արգելում էին իրենց տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը։ Հետևաբար, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Իրանի հետ տրանսպորտային կապը ոչ միայն ունի տնտեսական, այլև ռազմական նշանակություն։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական օգնությունը ստացել է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։

Առհասարակ,Իրանի հետ թե՛ օդային, և թե՛ ցամաքային կապը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն։

2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետեւանքով՝ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցավ նաև Գորիս-Կապան՝ Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհի 21 կմ հատվածը։ Արդեն 2021 թվականի օգոստոսի 25-ից թշնամին տարբեր պատճառաբանություններով փակում է այդ ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերից էլ սկսել է տուրք գանձել իրանական բեռնատարներից։ Հարկ է հիշեցնել, որ անկախության տարիներից ի վեր չի եղել դեպք, որ սահմանափակվի կամ արգելվի Իրանի հետ ավտոմոբիլային կապը։ Ներկայում առկա չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ,որը թույլ կտա ապահովել անվտանգ և անխափան տրանսպորտային կապ երկրների միջև։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ այս ճանապարհներով են նաև փոխադրվում ասիական երկրների բեռները, մասնավորապես՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։Ադրբեջանական իշխանությունների կողմից գանձվող հարկերի ու տուրքերի հետեւանքով հնարավոր է առաջիկայումթանկանան բեռնափոխադրման ծառայությունները։

Այս ամենին զուգահեռ` նկատվում է Հայաստանից դեպի Իրան արտահանման ծավալների նվազում։ Հայաստան-Իրան տարեկան արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար։ Շուրջ 90 մլն դոլարի ապրանք Հայաստանից արտահանվում է դեպի Իրան, որի մոտ 80 տոկոսը էլէկտրաէներգիա է (այս դեպքում ճանապարհ հարկավոր չէ), իսկ մնացածը՝ մետաղի ջարդոն, միս, ծխախոտ և այլն։ Իսկ Իրանից Հայաստան ներկրվում է շուրջ 310 մլն դոլարի ապրանք՝ բնական գազ, շինանյութեր, նավթամթերք, ցեմենտ, պոլիմերներ և այլն։ Այսինքն՝ ճանապարհների հետ կապված այս խոչընդոտներից էապես կարող է տուժել Իրանից ապրանքների ներկրումը։

Ուշագրավ է, որ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից համախառն արտահանումն աճել է 23,3 տոկոսով, այն դեպքում, երբ մեզ սահմանակից երկիր՝ Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով։ Դա կարող է բացատարվել Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման արգելքով, Գորիս-Կապան ճանապարհահատվածի անվտանգային խնդիրներով, ատոմակայանի վերանորոգմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտահանման նվազմամբ և  այլն։

Տեղին է հիշել նաև, որ 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը կոչված էր նոր խթան հաղորդելու նաև Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառությանը։ Սակայն մինչև օրսՀայաստանին չի հաջողվել օգտվել այս համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ուղղությամբ պետություն-մասնավոր հատված անարդյունավետ համագործակցությամբ և անտարբերությամբ։ Ուշագրավ է, որ նույնիսկ թուրքական ապրանքների ներկրման արգելքի պարագայում հայկական կողմը չկարողացավ Իրանի տնտեսությունը դիտարկել  որպես այլընտրանք։

Արամ Աճեմյան

Նախորդ գրառումը

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին «ՎԱԶ 21012»-ը բախվել է էլեկտրասյանը

Հաջորդ գրառումը

Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր կան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր կան

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական