Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չինաստանը խոստացավ աջակցել Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցների խստացման ֆոնին

Չինաստանի իշխանությունները մտադիր են մեծացնել Ռուսաստանին տրամադրվող աջակցությունը Մոսկվայի դեմ Արևմուտքի ավելի խիստ պատժամիջոցների ֆոնին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:

«Մենք կտրականապես դեմ ենք միակողմանի պատժամիջոցների կիրառմանը: <…> Չինաստանը և Ռուսաստանը միմյանց հետ պահպանում են համապարփակ գործընկերություն: Պետական ​​ինքնիշխանության պաշտպանության հարցերում ՉԺՀ-ն և Ռուսաստանը կաջակցեն միմյանց», շեշտել է նա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Մոսկվայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացումը: