Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չեխիան նախապատրաստում է Պրահայում բելառուսական ընդդիմության ներկայացուցչության կազմակերպումը

Չեխիայի կառավարությունը և նախագահ Միլոշ Զեմանը երկուշաբթի օրը պայմանավորվել են սկսել Պրահայում բելառուսական ընդդիմության ներկայացուցչության կազմակերպման նախապատրաստման գործընթացը: Այս մասին Twitter-ում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը:

«Այսօր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի մասնակցությամբ կառավարության նիստում մենք պայմանավորվեցինք պատրաստել Պրահայում բելառուսական ընդդիմության ներկայացուցչության կազմակերպումը` Լիտվայի օրինակով: Բելառուսական ընդդիմությունը վայելում և վայելելու է Չեխիայի միանշանակ աջակցությունը», գրել է արտգործնախարարը: