Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չեխիայում բիովառելիքի գործարանում պայթյունի արդյունքում տուժածներ կան

Չորս մարդ վիրավորվել է երեքշաբթի օրը Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լովոսիցե քաղաքում բիովառելիքի գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը:

Տուժածներից մեկը ծանր վիրավորվել է և փրկարարական ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանում: Դա Չեխիայի Հանրապետությունում բիովառելիքի ամենամեծ արտադրողն է: Փրկարարներն ու հրշեջները աշխատում են արտակարգ իրավիճակի վայրում: Հեռուստատեսությունը հաղորդել է, որ թունավոր նյութեր օդ չեն արտանետվել: