Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չավուշօղլու․ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է․

«Մենք կշարունակենք աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը և [այդ երկրում] խաղաղության ու կայունության հաստատմանը: Ներկա պահին մենք կցանկանայինք ասել, որ դրական ենք ընկալում թալիբների ուղերձները: Մենք շարունակում ենք երկխոսությունը պահպանել բոլոր կողմերի, այդ թվում՝ թալիբների հետ», նրա խոսքը մեջբերում է Անադոլու գործակալությունը:

Օգոստոսի 15-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Աֆղանստանում թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ կապված, և Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը: Այն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր կցանկանան լքել Աֆղանստանը: