Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Շոյգուն խոսել է Ռուսաստանի զինված ուժերի ստացած ռազմական տեխնիկայի մասին

Ռուսաստանի զինված ուժերը տարվա առաջին կիսամյակում ստացել են ավելի քան 200 միավոր զենք և ռազմական տեխնիկա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է «Իզվեստիան»։

«Զինված ուժերը ստացել են ավելի քան 200 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա: Դրանց թվում են ՄիԳ-35Ս ինքնաթիռները, Մի-8 ՄՏՊՌ-1 և Կա-52 Ալիգատոր ուղղաթիռները, ինը ռազմանավ և նավակներ, այդ թվում՝ Կազանի միջուկային սուզանավը և Գրայվորոն փոքր հրթիռային նավը», ասել է նա:

Բացի դրանից, նախարարը նշել է, որ 12 ռադիոտեղորոշիչ կայան և «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգի դիվիզիոնը նույնպես հանձնվել են զինված ուժերին: