Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՆԱՏՕ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Աֆղանստանից

Բրյուսելում դաշինքի շտաբի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է հայտնել է, որ ՆԱՏՕ-ն այսօր սկսել է «Վճռական աջակցություն» գործողությանը մասնակցող իր ուժերի համաձայնեցված և կանոնավոր դուրսբերումն Աֆղանստանից:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների դուրսբերումը սկսվել է, այն տեղի է ունենում կազմակերպված և համակարգված ձևով», ասել է գործակալության զրուցակիցը: Ներկայումս Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմը բաղկացած է ավելի քան 10 հազար մարդուց։ Դաշինքը մտադիր է ավարտել նրանց դուրսբերումը սեպտեմբերին: