Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՆԱՏՕ-ն կրճատել է դաշինքում ռուսական առաքելության թվաքանակը

ՆԱՏՕ-ն «ՌԻԱ» գործակալությանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքում ռուսական առաքելության ութ աշխատակիցների հավատարմագրման չեղարկումը:

«Մենք հաստատում ենք, որ չեղարկել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության ութ աշխատակիցների հավատարմագրումը, որոնք հանդիսացել են ռուսական հետախուզության չհայտարարված անդամներ: Կարող ենք նաև հաստատել, որ մենք նվազեցրել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի Դաշնությանը հասանելիք հավատարմագրումների թիվը մինչև 10», ասել է դաշինքի աղբյուրը:

Ներկայումս ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունում աշխատում է 18 դիվանագետ, առկա է երկու թափուր աշխատատեղ: