Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մարվում են անտառային հրդեհներ Ռուսաստանի մարզերի գրեթե 1,1 միլիոն հեկտար տարածքում

Մեկ օրում մասնագետները մարել են անտառային հրդեհներ Ռուսաստանի Դաշնության մարզերի 178,034 հեկտար տարածքում, աշխատանքները շարունակվում են գրեթե 1,1 միլիոն հեկտար տարածքի վրա, որոնց մեծ մասը գտնվում է Յակուտիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է 8950 մարդ, 1837 միավոր տեխնիկա, 21 ինքնաթիռ, ևս 62 ինքնաթիռ՝ վերահսկողության համար: Հրդեհավտանգ սեզոնը սկսվել է Ռուսաստանի Դաշնության բոլոր բաղկացուցիչ սուբյեկտներում: Արտակարգ ռեժիմ է ներդրվել երկրի վեց շրջաններում: