Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մաաս․ «Ֆաշիզմի գաղափարը դեռևս լիովին արմատախիլ չի արվել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Եվրոպայում նշվող Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրվա կապակցությամբ շաբաթ օրը Twitter-ում գրառում է արել․

«Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր վտանգեցին իրենց կյանքը և միլիոնավոր անգամներ զոհաբերեցին դրանք աշխարհը ֆաշիզմից ազատելու համար: Ցավոք, այսօր ֆաշիզմի գաղափարը լիովին արմատախիլ չի արված: Մենք պետք է ամեն օր միասին պաշտպանենք ժողովրդավարությունն ու ազատությունը», գրել է Մաասը:

Մայիսի 8-ը Գերմանիայում նշվում է որպես նացիոնալ-սոցիալիզմից ազատագրման օր և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ: