Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ճապոնացի կենսաբանները ստեղծել են խոլերայի առաջին «ուտելի» պատվաստանյութը

Ճապոնացի մոլեկուլային կենսաբանները գենետիկորեն ձևափոխված բրնձի հատիկների հիման վրա մշակել են խոլերայի առաջին ուտելի պատվաստանյութը և հաջողությամբ փորձարկել են դրա անվտանգությունը կամավորների շրջանում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել են Տոկիոյի համալսարանի մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առաջին փորձերի արդյունքները ինձ թույլ են տալիս շատ լավատեսորեն նայել մեր պատվաստանյութի ապագային», ասել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Կիոնոն:

Պրոֆեսոր Կիոնոն և նրա գործընկերները մեծ քայլ են կատարել խնդրի լուծման ճանապարհին`մշակելով խոլերայի առաջին ամբողջապես «ուտելի» պատվաստանյութը, որի պահպանման, արտադրման և օգտագործման համար հատուկ պայմաններ չեն պահանջվում: Դա փոշի է, որը պատրաստվում է գենետիկորեն ձևափոխված բրնձի աղացած հատիկներից: