Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հուլիսի 17-30-ը Ուկրաինայում տեղի կունենան խոշոր զորավարժություններ

Ուկրաինան, ԱՄՆ-ը, Լեհաստանը և Լիտվան հուլիսի երկրորդ կեսին Լվովի մարզում կանցկացնեն «Երեք սուր – 2021» զորավարժությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները, որոնց կմասնակցեն ավելի քան 1200 զինծառայողներ և ավելի քան 200 մարտական ​​մեքենաներ, կտևեն հուլիսի 17-ից 30-ը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան հաղորդագրության համաձայն, այդ զորավարժություններն անցկացվում են երկրում առաջին անգամ և նախատեսված են կատարելագործել պաշտպանական ոլորտում ռազմական անձնակազմի հմտությունները`Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի համաձայն, զորավարժությունները կօգնեն Կիևին բարեփոխել զինված ուժերը և բարելավել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: