85 տարի անց Մոսկվայում ժամը 15:10-ին օդը տաքացել է մինչև 33,1 աստիճան, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
«Օդի ջերմաստիճանը 15:10-ին հասել է 33,1 աստիճանի, ինչը նշանակում է, որ ռեկորդը գերազանցվել է», ասել է նա: Վիլֆանդը նշել է, որ հուլիսի 13-ին Մոսկվայում գրանցված վերջին ռեկորդը եղել է 1936 թվականին։ Այդ ժամանակ օդը տաքացել է մինչև Ցելսիուսի 32,4 աստիճանի:








