Հորդառատ անձրևների պատճառով Չինաստանում ավելի քան 60 հազար մարդ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի

Տարածաշրջանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով Հյուսիսարևմտյան Շենսի նահանգի ավելի քան 60,000 բնակիչներ խնդիրներ ունեն ջրամատակարարման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի օգտագործման հետ կապված: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանգստյան օրերին ուժեղ տեղումներ են գրանցվել նահանգում: Որոշ շրջաններում գրանցվել են ավելի քան 230 մմ տեղումներ: Ամենից շատ տուժել է Մյան շրջանը: Տեղի ավելի քան 4 հազար բնակիչներ տարհանվել են: Անձրևները վնասել են ավելի քան 1,1 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր:
