Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հնդկաստանը ոչ մի ռազմամթերք չի ուղարկել Ուկրաինա. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել Ուկրաինա։

Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք տեսել ենք լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ։ Հայտարարում ենք, որ մենք այդ հրետանային զինամթերքից ոչ մեկը չենք ուղարկել Ուկրաինա։ Չի արտահանվել և չի ուղարկվել», – ընդգծել է նա։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութերին, հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել։