Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Համաճարակից հետո Թուրքիայի հյուրանոցները չեն հրաժարվի all inclusive համակարգից

Կորոնավիրուսի համաճարակից հետո թուրքական հյուրանոցները չեն հրաժարվի all inclusive համակարգից, բայց դժվար թե նրանք կարողանան ազատություն ապահովել ուտեստներ ընտրելու հարցում, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում:

«Զբոսաշրջիկներն այլևս չեն ունենա համաճարակից առաջ եղած չափազանց մեծ ազատությունը: Դա պայմանավորված է նրանով, որ սննդի ծախսերը զգալիորեն ավելացել են: Բացի դրանից, մենք պարտավոր ենք ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները մեր հյուրերի առողջության տեսանկյունից», ասել է գործակալության զրուցակիցը: