Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կրեմլն ափսոսանք է արտահայտել Բաց երկնքի մասին պայմանագրի առնչությամբ ԱՄՆ-ի որոշմամբ

Բաց երկնքի պայմանագրին չվերադառնալու ԱՄՆ որոշումը ափսոսանք է առաջացնում Կրեմլում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ կարելի է միայն ափսոսանք արտահայտել», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ։ Սակայն, իհարկե, առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցության, այն մեծապես կկորցնի իր կենսունակությունը», – ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: