Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Պեդրո Բրոլո Վիլայի հետ, որը նախորդ օրը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հանդիպման նախօրեին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների օրակարգում ներառված կլինի «երկկողմ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ»: Մասնավորապես, կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խնդիրներին, ինչպես նաև Լատինական Ամերիկայում ինտեգրման գործընթացներին՝ «նպատակ ունենալով հետագայում խորացնել Ռուսաստանի համագործակցությունը Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգի հետ»: