Կիրակի, 26 Հուլիս, 2026

Լավրովը «Հզբոլլահ» խմբակցության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում և Սիրիայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Մուհամմեդ Ռաադի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում, Սիրիայում և իրավիճակը Մերձավոր Արևելքում:

«Զրույցի ընթացքում, որին մասնակցում էին «Հզբոլլահ» կուսակցությունից Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, քննարկվեց իրավիճակը Լիբանանում և հարևան Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում», գրված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ռաադի նախորդ աշխատանքային այցը Մոսկվա տեղի է ունեցել 2011թ․ հոկտեմբերին՝ «Հզբոլլահ»-ի անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում: