Երկուշաբթի երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Իրաքում զինված ուժերի բազան, որտեղ գտնվում են ամերիկյան զորքեր: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Al Sumaria հեռուստաալիքը:
Համաձայն աղբյուրի, առնվազն հինգ «Կատյուշա» հրթիռ ընկել է Բաղդադի հյուսիսում գտնվող Սալահ-էդ-Դին նահանգի Բալյադ ավիաբազայի ծայրամասում: Զոհեր կամ ավերածություններ չկան:







