Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իրաքի հյուսիսում նավթի հանքավայրերը հարձակման են ենթարկվել․ Reuters

Անհայտ անձինք հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող նավթահանքերի վրա: Այսօր այդ մասին հայտարարել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության տվյալներով՝ Քիրքուք քաղաքի մերձակայքում գտնվող երկու նավթահորեր հարձակման են ենթարկվել։ Օգտագործվել են պայթուցիկ սարքեր: Պայթյունների արդյունքում օբյեկտներից մեկի մոտ փոքր հրդեհ է բռնկվել, որն արագորեն հնրարավոր է եղել մարել:

Հաղորդվում է, որ հարձակումը «չի ազդել նավթի արդյունահանման գործընթացի վրա և չի հանգեցրել էական նյութական վնասների»: