Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իրան․ ԱՄՆ-ի կողմից բոլոր պատժամիջոցները չեղարկելուց հրաժարվելը կդադարեցնի Վիեննայում երկխոսությունը

Իրանի իշխանությունները գտնում են, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի չեղարկել Թեհրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները, դա կնշանակի բանակցային գործընթացի ավարտ։ Բանակցություները տեղի են ունենում Վիեննայում՝ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր Վաշինգտոնին վերադարձնելու հարցի հետ կապված:

Այդ մասին հայտարարել է իրանական Press TV հեռուստաալիքը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են աղբյուրները, Իրանի իշխանությունները «չեն ընդունի հակառակ կողմի որևէ խարդախ գործողություններ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը շրջանցելու համար»: