Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է թմրանյութերի շրջանառության մեջ Թեհրանի մասնակցության մասին Ալիևի հայտարարությանը

Թեհրանը վճռականորեն մերժում է Կովկասով թմրանյութերի ապօրինի շրջանառության կազմակերպմանը իրանական կողմի ներգրավվածության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը: Այդ մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ԱՊՀ երկրների հանդիպման ժամանակ:

Դիվանագետի խոսքով՝ «նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը»:

Նա նաև հայտարարել է «թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում իսլամական հանրապետության առաջատար դերի մասին, որը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, չնայած բազմատեսակ շփումների ընթացքում Բաքվի կողմից ստացվող անձնական դրական ուղերձներին, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել լրատվամիջոցների համար, որոնց իրանական կողմը համապատասխան պատասխան կտա», – հավելել է Խաթիբզադեն: