Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,

Սիրով տեղեկացնում ենք, որ վաղըՙ հոկտեմբերի 16-ինՙ ժամը 17:00-ին ՀԲԸՄ Հայաստանում տեղի կունենա տաղանդաշատ նկարիչ, բանաստեղծ, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացած Արտակ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը (2/2 Մելիք-Ադամյան փ.):

Արտակն իր ընտանիքի, ընկերների, աշակերտների հոգին էր, ջերմացնող եւ սեր սփռող արվեստագետը. նրա աշխատանքներն առ այսօր ջերմացնում են բոլորի սրտերը: Ցուցահանդեսին կարող եք տեսնել Արտակի 48 աշխատանքները, ինչպես նաեւ նրա կյանքի մասին պատմող այլ ցուցանմուշներ:

Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀԲԸՄ Հայաստանի եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ: Այն բաց կլինի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 26-ը:

Հարգանքովՙ

ՀԲԸՄ Հայաստան