Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայում խոցել են 600 ռազմական թիրախ

Այս շաբաթվա սկզբից Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները ավելի քան 1,6 հազար հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով 600 ռազմական թիրախների Պաղեստինի ափամերձ անկլավում: Այս մասին հինգշաբթի օրը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Մի քանի օրվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 1,6 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, ի պատասխան Իսրայելի պաշտպանության ուժերը մինչ օրս խոցել են հատվածի արմատականների ավելի քան 600 ռազմական թիրախ», ասել է Կոնրիկուսը:

Նա նշել է, որ երկուշաբթի օրվանից Իսրայելում վեց խաղաղ բնակիչ և մեկ զինծառայող է զոհվել Գազայի հատվածից հրթիռային հարվածների արդյունքում: