Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելի բանակը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Լիբանանի հետ սահմանին

Իսրայելը չի ​​ցանկանում Լիբանանի հետ սահմանին իրավիճակի սրացում և ռազմական գործողություններ, Իսրայելական բանակի ներկայացուցիչն ուրբաթ հայտնել է օտարազգի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք միանշանակ չենք ցանկանում պատերազմ [Լիբանանի հետ սահմանին], և որքան հասկանում ենք «Հզբոլլահը» [լիբանանյան շարժում] նույնպես պատերազմ չի ցանկանում: Իսրայելի պաշտպանության բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին», նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: