Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

Իսրայելը չի ​​համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանն առանց պատանդների ազատ արձակման. Նեթանյահու

Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը, քանի դեռ դա չի ներառում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպության կողմից պատանդների ազատ արձակումը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Բլինկենին ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ամբողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, որը չի ներառում պատանդների ազատ արձակումը», – ասել է Իսրայելի վարչապետը: