Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իսրայելը հատուկ հետաքննություն է իրականացնում Մերոն լեռան ողբերգության վերաբերյալ

Իսրայելի վերահսկիչ Մաթանյահու Էնգելմանն այսօր հայտարարել է, որ հատուկ հետաքննություն է սկսում Մերոն լեռան վրա աղետին հանգեցրած հանգամանքների վերաբերյալ, որի ժամանակ զոհվել էր 45 մարդ։

«Մենք խոսում ենք ողբերգության մասին, որը հնարավոր էր կանխել: Մենք սկսում ենք ուսումնասիրել բոլոր այն հանգամանքները, որոնք հանգեցրին այս ողբերգությանը, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի էր կանխել», Էնգելմանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Ստուգում կիրականացվի բոլոր կողմերի գործողությունների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակում իրավապահների աշխատանքի հետ կապված», ավելացրել է պետական ​​վերահսկիչը: