Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թրամփը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ

ԱՄՆ նախկին նախագահ ​​Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սպիտակ տան գործող ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը պետք է հրաժարական տա Աֆղանստանում հաստատված իրավիճակի ֆոնին:

«Ժամանակն է, որ Ջո Բայդենը խայտառակվելուց հետո հրաժարական տա Աֆղանստանում կատարվածը թույլ տալու համար, ինչպես թույլ տվեց հսկայական COVID ալիքը, սահմանային աղետալի վիճակը, էներգետիկ անկախության փլուզումը և մեր խեղված տնտեսությունը: Դա մեծ գործ չի լինի, քանի որ նա օրինական կերպով չի ընտրվել», Թրամփի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը