Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայի ՌՕՈւ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայում քրդերի շտաբի վրա

Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Հասեկե քաղաքի (համանուն նահանգի վարչական կենտրոնը Սիրիայի հյուսիս-արևելքում) շրջակայքում գտնվող քրդական կազմավորումների կենտրոնակայանին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Դուբայից հեռարձակվող AlHadath հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի համաձայն, հարձակման արդյունքում զոհվել է «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» ինը մարտիկ, վիրավորվել առնվազն 10-ը: