Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ

Թուրքիայի սևծովյան ափին՝ Կաստամոնու նահանգում, հորդառատ անձրևներից հետո հեղեղների հետևանքով 9 մարդ է զոհվել: Известия-ի հաղորդմամբ, այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների կառավարումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ մարդ անհետ կորել է Բարթինում: Ներկա դրությամբ նրան որոնում են:

Աղետի գոտու բնակիչները տարհանվել են: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրամատակարարման, որոշ շրջաններում բջջային կապի աշխատանքի ընդհատումներ են նկատվում:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները կավարտվեն մինչև հինգշաբթի երեկո: