Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թույլ չտալով առաքել արտասահման՝ ԱՄՆ-ն պահում է AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ

ԱՄՆ-ն կուտակել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ, սակայն, մինչ այժմ չկարողանալով օգտագործել այն, այնուամենայնիվ, չի համաձայնում պատրաստուկն ուղարկել տասնյակ երկրներ, որտեղ այն արդեն թույլատրված է: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Հրապարակման համաձայն, Օհայո նահանգում գտնվող ընկերության գործարանը պատրաստ է տարածել պատվաստանյութի 30 միլիոն չափաբաժին։ Բալթիմորում նրա հաստատությունները ևս պահպանում են պաշարներ, ինչը կբավականացներ տասնյակ միլիոնավոր չափաբաժինների համար: