Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Թալիբան»-ը մտադիր է շուտով ներկայացնել Աֆղանստանի կառավարման նոր համակարգը

«Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչը հայտարարել է Աֆղանստանում կառավարման նոր համակարգի ներդրման մասին, հաղորդում է Reuters-ը:

«Թալիբան շարժման իրավական, կրոնական և արտաքին քաղաքական փորձագետները մտադիր են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ներկայացնել կառավարման նոր կառույց», ասել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարության այս կառույցը ժողովրդավարական չի լինի, բայց «կպաշտպանի յուրաքանչյուրի իրավունքները»: