Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողան․ Նաթանյահուն երբեք բարեկամ չի լինի Թուրքիայի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երբեք Թուրքիայի բարեկամ չի եղել և չի լինի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նաթանյահուն երբեք մեր ընկերը չի եղել և չի դառնա: Մենք կշարունակենք հետևել պայքարի այն ուղուն, որը մինչ այժմ տարել ենք Նաթանյահուի դեմ», շեշտել է Թուրքիայի նախագահը:

Մերձավոր Արևելքում ներկա էսկալացիայի սկզբից ի վեր Անկարան սուր քննադատության է ենթարկում Իսրայելին և կարծում, որ Գազայում իսրայելական բանակի գործողությունները հանցավոր են: