Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Երեք մարդ է բերման ենթարկվել Վրաստանում շենքի փլուզման գործով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետաքննության շրջանակներում երեք անձի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետաքննության շրջանակներում երեք անձի` (բնակարանի սեփականատեր և երկու բանվոր) ձերբակալման մասին:

«Բնակարանի սեփականատիրոջ ղեկավարությամբ և անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով բնակարանում իրականացվել են շինարարական ու վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում այս տարվա հոկտեմբերի 8-ին փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը», – ասված է հայտարարության մեջ:

Ձերբակալվածներին սպառնում է երկուսից տասը տարվա ազատազրկում: