Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գինցբուրգ․ Պատվաստանյութի նազալ ձևի առավելությունն այն է, որ կողմնակի բարդություններ գործնականում չեն լինի

ՌԴ Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ մշակվում է նազալ պատվաստանյութ, որի կլինիկական փորձարկումները կիրականացվեն 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին:

«Կենտրոնը աշխատում է մի քանի ուղղություններով COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ստեղծելու և բարելավելու տեսանկյունից: Մեկ ուղղություն է պատվաստանյութի նազալ ձևի ստեղծումը: Այժմ նախակլինիկական ուսումնասիրություններ են տարվում», ասել է գիտնականը: Պատրաստուկի գրանցումը կարող է տեղի ունենալ արդեն 2022 թվականին։

Պատվաստանյութի այս ձևի առավելությունն այն է, որ կողմնակի բարդություններ գործնականում չեն լինի: