ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է առաջիկա օրերին մեկնել Մերձավոր Արևելք, որտեղ բանակցություններ կվարի Իսրայելի, Պաղեստինի և այլ երկրների արտգործնախարարների հետ: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ:
Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը երկու հեռախոսազրույց են ունեցել: Նրանք «շնորհակալություն են հայտնել Եգիպտոսին միջնորդական ջանքերի համար, և պետքարտուղարը նշել է, որ կշարունակի սերտ կապեր պահպանել իր եգիպտացի գործընկերոջ և տարածաշրջանի այլ շահագրգիռ կողմերի հետ»:
«Ես առաջիկա օրերին կմեկնեմ տարածաշրջան և անհամբեր սպասում եմ արտաքին գործերի նախարարների և Իսրայելի, Պաղեստինի և տարածաշրջանային այլ ղեկավարների հետ հանդիպմանը», ասել է Բլինկենը Twitter-ում:







