Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդեն․ «Իրանը իմ նախագահության ընթացքում երբեք միջուկային զենք չի ստանա»

ԱՄՆ-ը կկանխի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը Սպիտակ տանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից առաջ:

«Իրանը իմ նախագահության ընթացքում երբեք միջուկային զենք չի ստանա», ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը ՝ նշելով, որ Ռիվլինի հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Բայդենը հավելել է, որ հրահանգել է ավիահարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում իրանական աջակցությամբ գործող խմբավորումների թիրախներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, հարձակվում էին ամերիկյան զորքերի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկացի առաջնորդը նաև շեշտել է, որ Իսրայելի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները «անփոփոխ» են, և որ ինքը «անսասան կերպով նվիրված է հրեական պետության ինքնապաշտպանությանը»: