Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Բայդենը մոտ մեկ միլիարդ դոլար է հատկացրել աֆղան փախստականների վերաբնակեցման համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել աֆղան փախստականների վերաբնակեցման հետ կապված գործողությունների համար բյուջեից գրեթե մեկ միլիարդ դոլարի հատկացմանը, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը:

Բայդենի ստորագրած հուշագրում ասվում է, որ 976,1 միլիոն դոլար ուղղվում է «Բարի գալուստ, դաշնակիցներ» գործողությանն աջակցելու հրատապ կարիքները բավարարելուն:

Գործողությունը ներառում է «վտանգի տակ գտնվող մարդկանց տեղափոխումը՝ հաշվի առնելով Աֆղանստանում հանգամանքները», ասվում է փաստաթղթում։